ՄՈՒՆԿԱ ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԲԼՈԿ

ՌԵ – ՍԱՅՔԼ /RE – CYCLE/
Ռեժիսոր՝ Մատեուշ Լենարտ, անիմացիոն կինոնկար, 2020, 6 րոպե 20 վ․
Ապրելով միայնակ առանց լույսի և հույսի աշխարհում, գլխավոր հերոսը կորցնում է իրեն՝ հետապնդելով կորցրած անցյալը: Ամենօրյա սխեման կրկնվում է: Տնական պայմաններում պատրաստված մարզահեծանիվի վրա երկարաժամյա ջանքերը թույլ են տալիս որոշ ժամանակով ստեղծել հին, երջանիկ կյանքի պատրանք: Ցիկլը, որի մեջ ընկնում է հերոսը, կորցնելով այն ամենը՝ ինչ սիրել է, միակն է՝ ինչ նա գիտի: Դա նաև անձնական բանտ է, որտեղից չի կարող և չի ցանկանում ազատվել: Արդյո՞ք ապրելը նշանակում է մոռանալ:

ՏՈՒՆ՝ ՍԻՐԵԼԻ ՏՈՒՆ /HOME SWEET HOME/
Ռեժիսոր՝ Ագատա Պուշչ, դրամա, 2019, 21 րոպե
10-ամյա Օլաֆն ապրում է մի աշխարհում, որտեղ ընտանիքի անդամներին և ընկերներին վարձելը տարածված սովորույթ է: Համապատասխան գումարի դիմաց յուրաքանչյուրը կարող է երջանկության կատարյալ պատրանք ստեղծել: Երբ «Վարձիր կյանք» ընկերությունը քասթինգ է կազմակերպում Օլաֆի դպրոցում, տղան ոչ մի պահ չի տատանվում. նա մտադիր է մասնակցել դրան և ամեն գնով ստանալ ընկերոջ դերը հարուստ աղջկա ծննդյան խնջույքին: Շուտով կպարզվի, որ այս պատրանքին մասնակցելու գինը բարձր է:

ՕՆԴԻՆԱ /ONDYNA/
Ռեժիսոր՝ Տոմաշ Շլիվինսկի, դրամա, 2019, 40 րոպե
Օնդինան ջրային նիմֆա էր, ով սիրահարվեց մահկանացուին: Նրա անհավատարմության պատճառով նա ստիպված էր անիծել նրան, որ վերջինս կշնչի այնքան ժամանակ, որքան կհիշի այդ մասին։ Երբ մահկանացուն քուն մտավ, մոռացավ շնչելում մասին և մահացավ: Գոյություն ունի նաև հազվագյուտ անբուժելի հիվանդություն, որը կոչվում է Օնդինայի անեծքը:
Ցեզարին շարունակում է ապրել մոր հետ և սիրահարված է ռոք երգչուհի Էմիլիային: Թաքցնում է նաև մի մութ գաղտնիք: Մի օր երեքն էլ պետք է առերեսվեն առասպելական Օնդինայի և նրա անեծքի հետ:

ՄԱՐՑԵԼ /MARCEL/
Ռեժիսոր՝ Մարչին Միկուլսկի, դրամա, 2019, 26 րոպե
Մարսելը սիրում է իր կյանքը, քանի որ նրան ոչ ոք չի նկատում,
ավտոբուսում՝ տոմս ստուգողը, գրասենյակում՝ շեֆը, վերելակում՝ սիրահարները...
Ցավոք, նրա իդեալական աշխարհը գլխիվայր շուռ կգա, երբ նա փրկի իր հարևանուհուն ինքնասպանությունից:

ՍԵԶՈՆԻ ԱՎԱՐՏԸ
Ռեժիսոր՝ Ստանիսլավ Ցուսկե, վավերագրական ֆիլմ, 2019, 20 րոպե
Տարեց զույգը նավարկության է գնում լճերով, որտեղ նրանք անցկացրել են իրենց ողջ կյանքը: Զբոսանավի փակ տարածությունը խորհում է ապագայի, բայց նաև անցածի մասին։ Երեկոները հնչում են հին մեղեդիներ։

munk


wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18