Խնամիներ

Ժանրը՝ Կատակերգություն, Դրամա Ռեժիսոր՝ Յակուբ Միխալչուկ
Սցենարի հեղինակ՝ Մարեկ Մոնդժելեվսկի Երաժշտություն՝ Եժի Ռոգիևիչ Օպերատոր՝ Միխալ Էնգլերտ
Մոնտաժ՝ Վոյցեխ Վլոդարսկի
Պրոդյուսերներ՝ Միխալ Կվիեցինսկի, Մալգորզատա Ֆոգել-Գաբրիշ, Պավել Գաբրիշ Արտադրություն՝ Akson Studio
Արտադրման տարեթիվ՝ 2021
Տևողությունը՝ 82 րոպե

Դերերում՝ Մարչին Դորոցինսկի, Մայա Օստաշևսկա, Իզաբելա Կունա, Ադամ Վորոնովիչ, Օթար Սարալիձե, Մաչեյ Միշչակ, Մոնիկա Պիկուլա

Մրցանակներ՝
2021 Վանկուվեր (Միջազգային կինոփառատոն) - Հանդիսատեսի մրցանակ:
2021 Վանկուվեր (Լեհական կինոփառատոն) - Հանդիսատեսի մրցանակ լավագույն ֆիլմի համար: Տոմս («Լեհական կինոթատրոնների» ասոցիացիայի մրցանակ)՝ Արծաթե Տոմս։

"Խնամիները"՝ կատակերգական դրամա է, որը տեղի է ունենում հարսանիքի ժամանակ, որին նախորդող պսակադրությանը ընթացքում չի հնչեց սակրամենտալ "այո"ն։
Ոչ ոք չգիտի, թե ինչու է փեսան Լուկաշը խզել նշանադրությունը։ Խարդախություն, շփոթություն, արցունքներ...
Բայց հյուրեր եկել են, ոմանք հեռվից. տեղին է նրանց գոնե հրավիրել ընթրիքի։ Երիտասարդների ծնողները հանդիպում են հարսանյաց սրահի հետնամասում, այսպիսով այս պատմությունը նրանց մասին է։ Նրանք տարբեր աշխարհների, տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ են: Մալգորզատան և Անջեյը, փեսայի ծնողները, լեհական բարձր խավի, մտավորականության ներկայացուցիչներն են։ Կրթված, հարուստ մարդիկ են։ Չարախոսների բնութագրմամբ՝
«բուրժուազիա»։ Վանդան և Թադեուշը՝ հարսնացուի ծնողները, հասարակ մարդիկ են, անկիրթ և շատ ավելի աղքատ։ Մի խոսքով, պրոլետարիատ։ Սկզբում երկուս կողմն էլ ցնցված են։ Վերոնիկան և Լուկաշը, չնայած իրենց ընտանիքներում առկա տարաձայնություններին, սիրահարված ու երջանիկ էին։ Ի՞նչ պատահեց նրանց։


tesciowie tesciowie tesciowie tesciowie tesciowie tesciowie tesciowie tesciowie tesciowie


wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Magda Aliw
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Maria Piotrowska
maria@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18