ԿԱՏՈՎԻՑԵՈՒՄ ՍԻԼԵԶԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔՇԻՇՏՈՖ ԿԻԵՇԼՈՎՍԿՈՒ ԱՆՎ․ԿԻՆՈԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԲԼՈԿ

Լեհաստան, 2022, 94 րոպե

ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Kameralna opowieść)
Ռեժիսոր՝ Միխալ Պիոտրովսկի
Սցենարի հեղինակ՝ Միխալ Պիոտրովսկի
Նկարներ՝ Ֆրիդերիկ Պոտոչեկ
Մոնտաժ՝ Ռոբերտ Կոլոջեյչիկ
Հնչյուն՝ Յան Ձիր
Գեղարվեստական ղեկավար՝ Միխալ Ռոսա
Արտադրության ղեկավարություն՝ Ագատա Յարմուլովիչ, Կատաժինա Կուպչակ
Արտադրություն՝ Կատովիցեում Սիլեզիայի համալսարանի Քշիշտոֆ Կիեշլովսկու անվ․ կինոդպրոց
Արտադրման տարեթիվ՝ 2022 թ․
Տևողությունը՝ 24`32``
Դերերում՝ Դարիուշ Բասինսկի, Աննա Գրաբչևսկա, Մարչին Գավել, Գրժեգորժ Լամիկ

kameralna opowieść

Իրենեուշն ապրում է բազմաբնակարան շենքում իր էկզոտիկ ծառի՝ Ֆիլուշի հետ: Նա վերանորոգում է հին էլեկտրոտեխնիկա, իսկ ազատ ժամանակ դիտում է VHS ժապավեններ, որոնց վրա ձայնագրված է իր ողջ կյանքը։ Կասետներից մեկը տարիներ առաջվա ցավալի գաղտնիք է թաքցնում։ Երբ մի երիտասարդ աղջիկ տեղափոխվում է հարևան բնակարան, Իրենուշի կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Նոր ծանոթությունը նրան առերեսում է ամենախորը տրավմայի հետ։

ՖՈՒՆԵՐԱԼԻԱ (Funeralia)
Ռեժիսոր՝ Բարտլոմեյ Բլաշչինսկի
Սցենարի հեղինակ՝ Բարտլոմեյ Բլաշչինսկի, Կատաժինա Բլաշչինսկա
Նկարներ՝ Դանիել Լե Հաի
Մոնտաժ՝ Կոսմա Կովալչիկ, Մատեուշ Զնանիեցկի
Հնչյուն՝ Մաչեյ Ամիլկևիչ
Երաժշտություն՝ Յակուբ Ադամիակ
Գեղարվեստական ղեկավար՝ Ֆիլիպ Բայոն
Արտադրության ղեկավար` Ալիցյա Օսիեյ
Արտադրություն՝ Կատովիցեում Սիլեզիայի համալսարանի Քշիշտոֆ Կիեշլովսկու անվ․ կինոդպրոց
Արտադրման տարեթիվ՝ 2022 թ․
Տևողությունը՝ 15`55``
Դերերում՝ Պյոտր Գլովացկի, Ադրիաննա Մրովիեց, Միխալ Ռոլնիցկի, Պիոտր Վիտկովսկի
Մրցանակներ.
2022 Գդինիա (Լեհական գեղարվեստական ֆիլմերի 47-րդ փառատոն)՝ մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն նկարների համար


funeralia

Կ-ն իր անբաժան մոր հետ հաղթում է գերեզմանափոր մրցույթում, որը չպետք է հաղթեր։ Դա դուր չի գալիս կազմակերպիչներին, որոնք նրան դաս են տալիս՝ զրկելով իր համար ամենակարևորից։

ՄԱՅՐԻԿ (Mamo)
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Շամալեկ
Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Շամալեկ
Նկարներ՝ Ալեքսանդր Շամալեկ
Երաժշտություն՝ Մարկին Շումալ
Մոնտաժ՝ Կոսմա Կովալչիկ
Արտադրություն՝ Կատովիցեում Սիլեզիայի համալսարանի Քշիշտոֆ Կիեշլովսկու անվ․ կինոդպրոց
Արտադրման տարեթիվ՝ 2022 թ․
Տևողությունը՝ 13`51``
Դերերում՝ Պավել Կեմպա, Յուդիտա Պարաձինսկա-Գուրսկա, Ադամ Կոհուտ, Ադամ Լախ, Մաքսիմիլիան Մալոտա

mamo

Արդեն չափահաս Ադամը փակ հաստատությունում երկար մնալուց հետո վերադառնում է իր հայրենի գյուղ: Նշանավորվելով իր անցյալի ողբերգությամբ՝ նա փորձում է հարմարվել նոր իրականությանը և վերահաստատել հարաբերությունները մոր հետ։ Բնության և կենդանիների հանդեպ նրա կարեկցանքը, ինչպես նաև հիշողություններն ու կարոտը կործանարար են դառնում, ինչի հետևանքով Ադամը հատում է որոշակի սահման, որն անդառնալի հետևանքներ է ունենում։

ՎԻՃԱԿԱԽԱՂ (Loteria)
Ռեժիսոր՝ Պատրիկ Կաֆլովսկի
Սցենարի հեղինակ՝ Պատրիկ Կաֆլովսկի
Նկարները՝ Պատրիկ Ռոման
Մոնտաժ՝ Պատրիկ Կաֆլովսկի, Միխալ Վալտեր
Հնչյուն՝ Լուկաշ Շվիեժավսկի
Երաժշտություն՝ Բասթարդա
Գեղարվեստական ղեկավար՝ Ֆիլիպ Բայոն
Արտադրության ղեկավար` Կատարժինա Բիելինսկա
Արտադրություն՝ Կատովիցեում Սիլեզիայի համալսարանի Քշիշտոֆ Կիեշլովսկու անվ․ կինոդպրոց
Արտադրման տարեթիվ՝ 2022 թ․
Տևողությունը՝ 17`37``
Դերերում՝ Դարիուշ Խոյնացկի, Էմմա Գիեգժնո, Մարչին Սիանկո, Տոմաշ Աուգուստինովիչ, Սլավոմիր Ռոկիտա


loteria

Նոտարը գալիս է հյուրանոց՝ խորհրդավոր վիճակախաղ անցկացնելու։ Մասնակիցների մոտ տիրում է նյարդային մթնոլորտ: Նոտարը բարդ ընտրությունների առաջ է կանգնում մի խառնաշփոթ խաղի մեջ, որտեղ ոչ ոք չի ցանկանում հաղթող լինել:

ՏԵՐՆ ԱՍԱՑ ԳՆԱՑԵՔ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՈՏ (Pan powiedział idź do diabła)
Ռեժիսոր՝ Ռաֆալ Պալուշկևիչ
Սցենարի հեղինակ՝ Ռաֆալ Պալուշկևիչ
Նկարներ՝ Պատրիկ Ռոման
Մոնտաժ՝ Գժեգորժ Պապշիցկի, Ռաֆալ Պալուշկևիչ
Հնչյուն՝ Ալեքս Բանաշկևիչ, Յոաննա Շչենսնովիչ
Երաժշտություն՝ Յակուբ Ադամիակ
Գեղարվեստական ղեկավար՝ Ֆիլիպ Բայոն
Արտադրության ղեկավար՝ Վերոնիկա Կոզիոլ, Դոմինիկա Դոբժանսկա
Արտադրություն՝ Կատովիցեում Սիլեզիայի համալսարանի Քշիշտոֆ Կիեշլովսկու անվ․ կինոդպրոց
Արտադրման տարեթիվ՝ 2022 թ․
Տևողությունը՝ 22`10``
Դերերում՝ Օլեկ Գալոնզկա, Կարոլինա Բեդնարեկ, Կատաժինա Բլաշչինսկա, Բարտլոմիեյ Բլաշչինսկի, Պավել Կոզլովսկի, Քշիշտոֆ Կոժենիովսկի

PAN POWIEDZIAŁ IDŹ DO DIABŁA

Կ.-ն մի քանի տարվա բացակայությունից հետո վերադառնում է իր հայրենի գյուղ։ Իր նախկին սիրո հետ խոսելու համար նա պետք է ապաշխարության ենթարկվի, քայլի իրեն լավ հայտնի դժոխքի միջով և հանդիպի իր թշնամիներին ու ընկերներին: Արագ պարզվում է, որ իր նպատակին հասնելը միայն իրենից չէ կախված։



wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա
malgorzata@ear.com.pl

Տեխնիկական համակարգող

Յանա Նեչայ
yana@nowaprzestrzen.com

PR մենեջեր

Իզաբելա Գերչակ
iza@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18