Նորություններ

Լեհական ֆիլմերի «Վիսլա» 1-ին փառատոնը Հայաստանում

Այս տարվա «Վիսլայում» հանդիսատեսները կկարողանան ծանոթանալ վերջին 2 տարվա լեհական ամենանոր ֆիլմերին, ի թիվս այլոց կներկայացվի «Մարզչի դուստրը» ֆիլմը՝ իր ամենանոր ֆիլմում Լուկաշ Գժեգոժեկը ճանապարհային կինոյի տարրերը միավորում է հասուն կյանք մտնելու և սեփական ինքնությունը փնտրելու մասին նախաձեռնողական պատմության հետ: Սանդենսային անկախ կինոյի ոգով պահված մարզիչ հոր և մարզիկ դստեր պատմությունը ցույց է տալիս մի մարզային մրցաշարից դեպի մյուսն ընկած հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ուղին: Այնուամենայնիվ, դա կլինի ոչ թե ճանապարհ դեպի սպորտային բարձունք, այլ ճանապարհ դեպի հասունություն և անկախություն:

Կինոյի էկրաններին կհայտնվի նաև վերջին տարիների ամենահետաքրքիր դեբյուտներից մեկը՝ Բարտոշ Կրուհլիկի «Սուպերնոր»-ը /«Supernowa»/: Ֆիլմը պատմում է պատրանքային ակնհայտ պատմություն՝ ողբերգական վթար է տեղի ունենում գյուղի մոտակա ճանապարհներից մեկի վրա: Զոհերն են մայրն իր երկու երեխաների հետ միասին, իսկ մեղավորը հայտնի քաղաքական գործիչ է: Ոստիկանական դրաման այստեղ միախառնվում է սոցիալական նատուրալիզմի և լարվածությունից այնքան հասունացած ակցիայի հետ, որ մեկ սխալ քայլը կարող է հանգեցնել պայթյունի:

Ծրագիրը կներառի նաև «Երկաթե կամուրջը» լիամետրաժ կինոնկարը՝ դրամատիկ մի պատմություն սիրային կապի մեջ հայտնված երեք հերոսների մասին, ինչպես նաև Մունկա ստուդիայի կողմից պատրաստված կարճամետրաժ ֆիլմերի բլոկը:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18