ՄՈՒՆԿԱ ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԲԼՈԿ

Թվական՝ 2018
Տևողությունը՝ 98 րոպե

Filmy na język ormiański przetłumaczył Pan Hayk Hovhannisyan www.tlumacz-ormianski.pl

ԱՇԽԱՐՀ, ՈՐԸ ԹՌԱՎ ԿՈՎԻ ՇԱԼԱԿԻՆ ՆՍՏԱԾ
Ժանրը՝ անիմացիոն կինոնկար
Ռեժիսոր՝ Վոյցեխ Ա. Հոֆֆմանն
Սցենարի հեղինակ՝ Վոյցեխ Ա. Հոֆֆմանն
Գեղարվեստական ​​նախագծեր՝ Վոյցեխ Ա. Հոֆֆմանն
Երաժշտություն՝ Միխալ Յացաշեկ
Արտադրություն ՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա, Ֆիֆնե ստուդիա
Արտադրման երկիրը՝ Լեհաստան
Արտադրման տարին՝ 2018 թվական
Տևողությունը՝ 7 րոպե
Մրցանակներ՝
2018 «Անիմատոր» Անիմացիոն կինոնկարների միջազգային փառատոն Պոզնանում՝ Պատվավոր հիշատակում Լեհաստանի անիմացիոն ֆիլմերի մրցույթում
2019 Անկախ ֆիլմերի բալթյան փառատոն Մեխելինկիում՝ III մրցանակ
2019 Բիտոմ կինոփառատոն՝ CeTA հատուկ հիշատակում
Ասֆալտագույն աշխարհում ավելի ու ավելի շատ մեքենաներ իրար հետևից սլանում են գյուղի միջով։ Տատն ու Պապն ապրում են ճանապարհի եզրին՝ իրենց խաղաղ, արտանետվող գազերից արևայրված կյանքը: Նրանք ապրում են ճանապարհի երկու կողմերում: Ցանկանում են ժամանակ առ ժամանակ հանդիպել, բայց մեքենաներն այնքան հաճախ են սլանում, որ նրանք հազիվ են միմյանց տեսնում արագընթաց մեքենաների բացերի միջև: Կովը խմում է ասֆալտի համով կեղտոտ ջուր: Շնչում է արտանետվող գազերը: Մեծանում ու դառնում է հսկա: Ու հենց նա հավի հետ միասին փոխելու են այս փոքր համայնքի ճակատագիրը:

kadry z filmu

ՌԵԼԱՔՍ
Ժանրը՝ կատակերգություն
Ռեժիսոր՝ Ագնիեշկա Էլբանովսկա
Սցենարի հեղինակ՝ Ագնիեշկա Էլբանովսկա
Նկարներ՝ Պավել Խոժեմպա
Մոնտաժ՝ Ագնիեշկա Էլբանովսկա
Սցենոգրաֆիա՝ Յուստինա Էլմինովսկա
Կոստյումներ՝ Հաննա Պոդրազա
Դիմահարդարում ՝ Յոլանտա Գժելակ
Երաժշտություն՝ Մաչեյ Մորուշ, Պիոտր Զաբրոձկի, Տոմաշ Զիենտեկ
Պրոդյուսերներ՝ Եժի Կապուշչինսկի, Եվա Յաստշեմբսկա
Արտադրություն՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա, Ռոզբրատ ֆիլմս /Rozbrat Films/, TVN
Արտադրման երկիրը՝ Լեհաստան
Արտադրման տարին՝ 2018 թվական
Տևողությունը՝ 26 րոպե
Դերասանական կազմը՝ Լուկաշ Լևանդովսկի, Յարոսլավ Գայևսկի, Յարոսլավ Բոբերեկ, Էլժբիետա Օկուպսկա, Դիանա Զամոյսկա
Մրցանակներ՝
2018 Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոն Գդինիայում՝ Մուլտիմեդիա Պոլսկայի մրցանակ
2019 Մոգիլնոյի «Պիշադլո» /«Pyszadło»/ երգիծական ֆիլմերի համալեհական փառատոն՝ Կազմակերպիչների հատուկ մրցանակ
«Ռելաքս» հանգստյան տան տնօրենն ու նրա սակավաթիվ անձնակազմը պատրաստվում են փախստականների ժամանմանը: Իր հյուրատունը սնանկացումից փրկելու համար տնօրենը որոշում է օգտվել եվրամիության դոտացիաների օժանդակություն ունեցող Օտարերկրացիների հարցերով զբաղվող վարչության առաջարկից և իր գործունեությունը վերածել փախստականների կենտրոնի: Սպասված ժամանման օրը, երբ թվում է, որ ամեն ինչ պատրաստ է, սկսում են առաջ գալ անսպասելի բարդություններ:

kadry z filmu

ՕԳՏԱՏԵՐԵՐԸ
Ժանրը՝ դրամա
Ռեժիսոր՝ Յակուբ Պիոնտեկ
Սցենարի հեղինակ՝ Լուկաշ Չապսկի, Դոբրոմիր Դիմեցկի, Յակուբ Պիոնտեկ
Նկարներ՝ Քեյթ ՄքՔալլոութ
Մոնտաժ՝ Ուրշուլա Կլիմեկ – Պիոնտեկ
Սցենոգրաֆիա՝ Ալեքսանդրա Կլեմենս
Կոստյումներ՝ Սանդրա Կովալսկա
Դիմահարդարում՝ Ուրշուլա Կուրովսկա
Պրոդյուսերներ՝ Եժի Կապուշչինսկի, Եվա Յաստշեմբսկա
Արտադրություն՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա, Ժեչի /Rzeczy/, TVN, ԴԻ Ֆաքթրի /DI Factory/, Ալլ /All/, D`Erceville Regiment, Աէրոպլան /Aeroplan/, JJ
Արտադրման երկիրը՝ Լեհաստան
Արտադրման տարին՝ 2018 թվական
Տևողությունը՝ 29 րոպե
Դերասանական կազմը՝ Մայա Պանկևիչ, Դոբրոմիր Դիմեցկի
Մրցանակներ՝
2018 Ֆիլմերի Կրակովյան փառատոն՝ Պատվավոր հիշատակում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում
2018 Լեհական գեղարվեստական ​​ֆիլմերի փառատոն Գդինիայում՝ Ժյուրիի հատուկ մրցանակ Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում
2018 «Օպոլսկիե Լամի» կինոփառատոն՝ «Ֆաբուլա» անվանակարգում կինո-էտյուդների մրցույթում պատվավոր հիշատակում
2019 «Զում - մոտեցում» միջազգային կինոփառատոն Յելենիա Գուրայում՝ Մրցանակ ​​լավագույն գեղարվեստական ֆիլմի համար
2019 «Արժանապատվություն և աշխատանք» Գդանսկի DocFilm փառատոն՝ Մրցանակ լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ​​ֆիլմի համար
2019 Անկախ ֆիլմերի բալթյան փառատոն Մեխելինկիում՝ II մրցանակ
Կին և տղամարդ: Պատահական հանդիպում համացանցում: Ալգորիթմը նրանց զույգ է դարձնում։ Հնարավորությունն ասես տասնյակ հազարներից մեկի մոտ: Կարծես թե ցանցը ազատության վերջին գոտին է: Եթե ​​ամեն ինչ թույլատրված է, ապա ինչի՞ց սկսել: Որքա՞ն կարելի է վերապրել մեկ գիշերվա ընթացքում: Գուցե մի ամբողջ կյանք: Կա մեկ կանոն. որևէ բան ինձ դուր չգա, ձանձրացնես ինձ, հիսթափեցնես՝ կանջատեմ քեզ։ Ուզում եմ ինչ-որ բան զգալ: Այստեղ կարելի՞ է ինչ-որ բան զգալ:

kadry z filmu

ՍԵՐ 404
Ժանրը՝ վավերագրական ֆիլմ
Ռեժիսոր՝ Ագատա Բաումգարտ
Նկարներ՝ Պիոտր Պավլուս, Գժեգոժ Պացեկ
Մոնտաժ՝ Սվիտլանա Տոպոր
Երաժշտություն՝ Դամիան Պիելկա
Պրոդյուսերներ՝ Աննա Բաումգարտ, Եժի Կապուշչինսկի, Եվա Յաստշեմբսկա
Արտադրություն՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա, Կինոստուդիա
Արտադրման երկիրը՝ Լեհաստան
Արտադրման տարին՝ 2018 թվական
Տևողությունը՝ 17 րոպե
Մրցանակներ՝
2019 «Go Short» կինոփառատոն Նեյմեյխենում՝ Մրցանակ Լավագույն եվրոպական կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար
2019 Անկախ ֆիլմերի բալթյան փառատոն Մեխելինկիում՝ I մրցանակ
2019 «Օպոլսկիե Լամի» կինոփառատոն՝ «Դոկումենտ» անվանակարգում կինո-էտյուդների մրցույթում պատվավոր հիշատակում
Հասուն տարիք մտնող Ռենան մոր հետ միասին ապրում է նեղ բնակարանում: Երկու կանանց համար էլ համացանցը ցատկահարթակ է առօրյա գորշ կյանքից: Բնակվում են միասին, բայց յուրաքանչյուրն իր սենյակի փակ դռան ետևում ապրում է իր ինտիմ կյանքով: Ռենան ցանկանում է գնահատված արվեստի գործիչ դառնալ: Սոցիալական մեդիայի աշխարհում, տաղանդների շոուներն ու YouTube-ը, փառքն ու սերը կարծես ստեղնաշարի վրա են, բայց ֆանտազիայի և իրականության սահմանը արագորեն հօդս են ցնդում: Միայն ցանկությունները բավարա՞ր են արդյոք երազանքներն իրականություն դարձնելու համար:

kadry z filmu

ՃԵՊԱԶՐՈՒՅՑ
Ժանրը՝ վավերագրական
Ռեժիսոր՝ Ֆիլիպ Դժեվիեցկի
Սցենարի հեղինակ՝ Ֆիլիպ Դժեվիեցկի
Նկարներ՝ Յակուբ Գիզա
Մոնտաժ՝ Պավել Լասկովսկի
Պրոդյուսեր՝ Ֆիլիպ Դժեվիեցկի
Արտադրությունը՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա
Արտադրման երկիրը՝ Լեհաստան
Արտադրման տարին՝ 2018 թվական
Տևողությունը՝ 19 րոպե
Մրցանակներ՝
2018 «Երիտասարդներ և Ֆիլմ» Կոշալինի ֆիլմային դեբյուտների փառատոն՝ Canal+ - ի մրցանակ
2018 «Կամերալնե լատո» ֆիլմերի համալեհական հանդիպումներ Ռադոմում՝ Ոստիկանության մարզային վարչության պատվավոր հիշատակում
2019 Յան Մախուլսկու անվան Լեհական անկախ ֆիլմերի մրցանակ լավագույն մոնտաժի համար
2019 «Տրանսատլանտիկ» ֆիլմի և երաժշտության միջազգային փառատոն Լոձում՝ Լեհական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում II մրցանակ
Մի խումբ ուսանողներ իրենց արկածն են սկսում բժշկության ոլորտում ամառային բժշկական պրակտիկ ճամբարի ընթացքում: Նրանց առջև է դրված ամենադժվար մարտահրավերներից մեկը, որը նրանք կփորձեն հաղթահարել իրենց աշխատանքային ողջ ուղղու ընթացքում: Հիմա այդ երիտասարդներն առաջին անգամ են լրջորեն առնչվում դրա հետ: Հենց գործնական պարապմունքների ընթացքում նրանք կկարողանան զգալ, թե ինչ է նշանակում մեկ այլ մարդու առողջության և կյանքի համար ծառայելը: Արդյո՞ք կկարողանան հաղթահարել իրենց առջև դրվածը:

kadry z filmu




wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18