Ժանրը՝ սոցիալական դրամա
Ռեժիսոր՝ Բարտոշ Կրուհլիկ
Սցենարի հեղինակ՝ Բարտոշ Կրուհլիկ
Նկարներ՝ Միխալ Դիմեկ
Երաժշտություն՝ Էնդի Իդեն
Մոնտաժ՝ Մագդալենա Խովանսկա
Սցենոգրաֆիա՝ Ռադոսլավ Զիելոնկա
Պրոդյուսերներ՝ Յացեկ Բրոմսկի, Եժի Կապուշչինսկի, Եվա Յաստշեմբսկա
Արտադրությունը՝ Լեհաստանի կինոգործիչների ասոցիացիա, Մունկա ստուդիա, Canal+ Լեհաստան
Տարեթիվը՝ 2019
Տևողությունը՝ 78 րոպե
Դերասանական կազմը՝ Մարեկ Բրաուն, Մարչին Հիցնար, Մարչին Զաժեչնի, Ագնիեշկա Սկիբիցկա, Աննա Մրոզովսկա, Միխալ Պավլիկ, Պավել Կոշլիկ, Դարիուշ Դլուժևսկի, Մալգոժատա Վիտկովսկա, Յեժի Յանեչեկ
Մրցանակներ՝
2019-ի Լեհական գեղարվեստական ֆիլմերի փառատոն Գդինիայում՝ Մրցանակ ռեժիսորական դեբյուտի համար (Բարտոշ Կրուհլիկ)
2020 Պունեյի միջազգային կինոփառատոն՝ Մրցանակ ռեժիսուրայի համար (Բարտոշ Կրուհլիկ)
2020 Empik- ի հայտնագործություններ՝ Մրցանակ «Ֆիլմ» անվանակարգում
2020 Առաջադրվել է «Արծիվ» /«Orzeł»/ լեհական կինոմրցանակում հետևյալ անվանակարգերում` Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսուրա (Բարտոշ Կրուհլիկ), Տարվա հայտնագործությունը (Բարտոշ Կրուհլիկ)
Երբեմն չնչին իրադարձությունները բացահայտում են ճշմարտությունը ոչ միայն մեր, այլ նաև այն երկրի մասին, որտեղ մենք ապրում ենք: Փոքր գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհին մայրն ու երկու երեխաները վրաերթի են ենթարկվում կառավարական մեքենայի կողմից: Իրավապահ մարմինները պետք է հաղթահարեն աճող քաոսը, ճշմարտությունը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ գյուղի բնակիչները հավաքվում են և՛ որպես վկա, և՛ որպես մեղադրող: Բղավոցների ու խուճապի մեջ ձևավորվում է սոցիալական դատարան, որի համար ավտովթարը միայն կատալիզատոր էր՝ մի տեսակ ֆրուստրացիայով լցված վաղուց փքված փուչիկի պայթյուն։ Այսպիսով, Բարտոշ Կրուհլիկը դուրս է գալիս մանրամասներից ամբողջ հասարակության համայնապատկերին անցնելու համար: Մի աշխարհում, որտեղ ապրում են հավասարն ու ավելի հավասարը, իսկ ճշմարտությունը պետք է հնարավորինս շուտ հեռարձակվի, այլապես այն կենթարկվի մուտացիայի, հետևում ենք
իրադարձությունների կենտրոնում գտնվող երեք հերոսներին՝ սկզբից մինչև վերջ: Դա կարծես թե անհարմար փորձառություն է, որը պարունակում է հունական ողբերգության տարրեր, բայց նյարդային, խիտ մթնոլորտի և սոցիալական մեկնաբանությունների ստեղծումը Կրուհլիկի ֆիլմը դարձնում է վերջին տարիների ամենահետաքրքիր դեբյուտներից մեկը: Ռեժիսորը հիանալի տիրապետել է կինոյի լեզվին, իսկ թատրոնից հայտնի դերասաններով շրջապատված լինելը օգնել է ստեղծել նեղ, բայց ամենևին էլ ոչ պարզեցված տեսարան: Կատարյալ օրինակ այն մասին, որ մինիմալիզմն ավելի լավ է, քան նյարդային ձեռքերի թափահարումը և ճնշող լրագրությունը:
Film na język ormiański przetłumaczył Pan Hayk Hovhannisyan www.tlumacz-ormianski.pl
ԵՏԴԱՐՁ
Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl
Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl
Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl
+48 22 523 41 18