Ժանրը՝ դրամա
Ռեժիսոր՝ Յան Յակուբ Կոլսկի
Սցենարի հեղինակ՝ Յան Յակուբ Կոլսկի
Նկարներ՝ Յուլիան Ա․Խ․ Կերնբախ, Յան Յակուբ Կոլսկի (տեսախցիկ 16 մմ)
Երաժշտություն՝ Դարիուշ Գուրնիոկ
Մոնտաժ՝ Կոնրադ Շնիադի
Սցենոգրաֆիա՝ Պաուլինա Կորվին – Կոխանովսկա, Ուրշուլա Կորվին - Կոխանովսկա
Պրոդյուսերներ՝ Յան Յակուբ Կոլսկի, Ագնիեշկա Յանովսկա, Պավել Կոսուն, Ալեքսանդրա Միխաել
Արտադրությունը՝ Փորձարարական կինոստուդիա
Տարեթիվը՝ 2018
Տևողությունը՝ 100 րոպե
Դերասանական կազմը՝ Գրաժինա Բլենցկա – Կոլսկա, Յան Յանկովսկի, Միխալ Կալետա, Քշիշտոֆ Գլոբիշ, Միխալ Մալինովսկի, Միխալ Կովալսկի, Դոբրոմիր Դիմեցկի, Վոյցեխ Մեցվալդովսկի
Մրցանակներ՝
2018 «Ոսկե առյուծներ» /«Złote Lwy»/` Մրցանակ կնոջ գլխավոր դերակատարման համար (Գրաժինա Բլենցկա – Կոլսկա), Մրցանակ կոստյումների համար (Մոնիկա Օնոշկո), Մրցանակ սցենարի համար (Յան Յակուբ Կոլսկի)
Հետպատերազմյան Լեհաստանի իրողություններում տեղ գտած սգացող ծնողների պատմությունը, ովքեր իրենց որդու հետ անցնում են վերջին ճանապարհորդությունը, պատմվում է իրենց թոռան՝ Յանի, տեսանկյունից։ Հաննայի և Յակուբի որդին, Ազգային բանակի զինվոր Վացլավ «Օդրովոնժ» Շևչիկը, 1946 թվականի աշնանը գնդակահարության է ենթարկվում ԱԾ կողմից։ Նոր իշխանությունների կողմից մի շարք նվաստացումներից հետո, ովքեր պղծել էին իրենց երեխայի դիակը, Հաննան և Յակուբը որոշում են որդուն արժանի կերպով հուղարկավորել 500 կմ հեռավորության վրա գտնվող Կալվարիա Պացլավսկայում: Ծնողների ճանապարհորդությունը դեռևս հետպատերազմյան մղձավանջի մեջ ընկղմված Լեհաստանով դառնում է փոխաբերական ուղևորություն դեպի մարդկային հոգու խորքը և մարդկությունը վերասահմանելու փորձ՝ մի աշխարհում, որտեղ հարևանները միմյանց դեմ են դուրս գալիս, իսկ ներկայիս թշնամին կարող է անսպասելիորեն դառնալ դաշնակից:
Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl
Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl
Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl
+48 22 523 41 18